ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ
Կուբայում ՄԻԱՎ-ի նոր ագրեսիվ շտամ է հայտնաբերվել. news.am
Միջազգային գիտնականների մի խումբ Կուբայում հայտնաբերել է մարդու իմունային անբավարարության վիրուսի նոր շտամ, որն իրեն ավելի ագրեսիվ է դրսեւորում, քան վիրուսի մյուս հայտնի ձեւերը։ Վերահամակցված CRF19_cpx վիրուսը զգալիորեն արագացնում է ՁԻԱՀ-ի զարգացումը։
Նոր շտամը ՄԻԱՎ վարակի D, A եւ G ենթատիպերի ֆրագմենտների համակցումն է։ Չնայած նրան, որ վիրուսը ծագել է Աֆրիկայում, համաճարակի տեսքով այն առկա է միայն Կուբայում։ Գիտնականները ուսումնասիրել են 2007-ից Պյեր Կյուրիի անվան ինստիտուտում բուժում ստացած հիվանդների արյան նմուշները։ Պարզվում է, CRF19_cpx շտամով հիվանդների արյան մեջ վիրուսի քանակն ավելի մեծ է եղել։ ՁԻԱՀ-ի անսպասելի արագ էվոլյուցիան զգալիորեն մեծացնում է հիվանդության ռիսկը նախքան պոտենցիալ հիվանդները կգիտակցեն դա։
Անցկացված հետազոտությունները բավարար չեն վիրուսի ագրեսիվության պատճառները բացահայտելու համար։ Մի քանի գիտնականներ այդ նոր հատկանիշները վերագրում են վերջին տարիներին վիրուսների մուտացիային, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսպանական լրտավամիջոցները։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցով ՄԱԿ համատեղ ծրագրի տվյալների համաձայն՝ 2005-ից աշխարհում այս հիվանդության դեպքերը պակասել են 40 տոկոսով, հատկապես Կարիբյան ծովի ավազանում։ Կուբայում, ըստ վերջին տվյալների, 1986-2013թթ. հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 19.7 հազար դեպք, որոնցից 3.3 հազարը՝ մահվան ելքով։
Կարդացեք նաև
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչու է հենց սթրեսը մարդկանց հիվանդացնում: Սթրեսի բարձր մակարդակի արդյունքում գրոհի են ենթարկվում իմունային բջիջները, ինչը բարձրացնում է խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ...
09.03.2019
Բջջի միջուկում կալցիումային ազդակը ո՛չ միայն ուղեղի շատ ֆունկցիաներ է կարգավորում, այլնաեւ իմունային համակարգի պաշտպանական արձագանքները: Սա պարզել են Heidelberg University-ի նյարդակենսաբանները եւ...
05.12.2016
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Գասերի գլխավորած հետազոտողները պարզել են, թե ինչպես է իմունային համակարգին հաջողվում ճանաչել քաղցկեղի բջիջները, և թե ինչու են օրգանիզմի...
12.05.2016
Միասին ապրող մարդկանց իմունային համակարգերը հարմարվում են միմյանց, ցույց են տվել Լյովենի կաթոլիկական համալսարանի գիտնականները: Նոր հետազոտության մասին հաղորդում է New Scientist պորտալը...
17.02.2016
Գենային թերապիան կարող է արդյունավետ լինել բարդ կոմբինացված իմունային դեֆիցիտի բուժման գործում, որն առաջանում է Х քրոմոսոմի գեներից մեկի մուտացիայի հետեւանքով: Այս հիվանդությունից տառապող մարդիկ գործնականում...
10.12.2015
Վերջերս Թյուբինգենի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ քունը կարող է ուժեղացնել «իմունային հիշողությունը», հայտնում է Medical News Today-ը: Այսինքն՝ խորը քնի փուլի շնորհիվ ավելի վաղ հանդիպած պաթոգենների մասին...
05.10.2015
Պատվաստանյութի ընդամենը մեկ չափաբաժինը կարող է մարդուն գրիպից պաշտպանել ամբողջ կյանքի ընթացքում, պնդում են անգլիացի եւ չին գիտնականները: Նրանք պարզել են, ինչպես են գրիպի...
20.05.2015
Մարդու արյան սպիտակ բջիջներ ներառող հյուսվածքների հատուկ մոդելի միջոցով Օհայոյի համալսարանի մասնագետները ցույց են տվել, ինչպես է մեր իմունիտետը պաշտպանում տուբերկուլոզի լատենտ կամ...
31.03.2015
Երբ հղի կնոջ օրգանիզմը բախվում է ինֆեկցիային, նրա իմունային համակարգը սկսում է պայքարել ո՛չ միայն բակտերիաների, այլ նաեւ սաղմի դեմ, ինչի հետեւանքով փոքրիկը կարող է մահանալ կամ վաղաժամ ծնվել: Մինչեւ...
19.03.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ